ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկը կանգնել է պլանային վերանորոգման

05.05.2023 | 10:03 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀԱԷԿ #էներգաբլոկ #վերանորոգում
Մայիսի 5-ից Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) թիվ 2 էներգաբլոկը կանգնել է ամենամյա պլանային նախազգուշական վերանորոգման. այն կտեւի 75 օր։

ՀԱԷԿ-ից տեղեկացնում են, որ պլանային նախազգուշական վերանորոգման ընթացքում նախատեսվում է իրականացնել հետեւյալ հիմնական աշխատանքները՝

- ռեակտորի միջին վերանորոգում՝ ակտիվ գոտու լրիվ բեռնաթափմամբ,
- թիվ 2 եւ 3 գլխավոր շրջանառու պոմպերի հիմնանորոգում,
- թիվ 2 եւ 3 շոգեգեներատորների հիմնանորոգում,
- տուրբագեներատորների ընթացիկ վերանորոգում,
- շոգետուրբինների ընթացիկ վերանորոգում:

Նշված հիմնական աշխատանքներից բացի, իրականացվելու են անվտանգային որոշ համակարգերի արդիականացմանն ուղղված աշխատանքներ, ինչպես օրինակ՝ պատասխանատու սպառիչների հովացման համակարգի խողովակաշարերի փոխարինում:

Նախատեսվող աշխատանքներում ՀԱԷԿ-ի հիմնական արտադրամասերի աշխատակիցներից բացի ներգրավված են ատոմակայանների համակարգերի եւ սարքավորումների վերանորոգման հարուստ փորձ ունեցող մասնագետներ Ռուսաստանից, Խորվաթիայից, Չեխիայից եւ այլ երկրներից:

Վերանորոգման գործընթացն իրականացվելու է ՀՀ Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի մասնագետների վերահսկողության ներքո:

ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի գործարկումը նախատեսվում է հուլիսի 18-ին:
Դիտում՝ 2027
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW