Հայաստանը կընդունի էլեկտրոնային առեւտրի ԱԱՀ գանձման ԵԱՏՄ կանոնները
04.05.2023 | 17:06 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://www.primeminister.am/

«ԵԱՏՄ շրջանակում համագործակցության կարեւորագույն ուղղություններից է հարկային քաղաքականության եւ վարչարարության ոլորտներում համագործակցությունը: Վերջինիս շրջանակում իրականացվում է անդամ պետությունների միջեւ էլեկտրոնային եղանակով մատուցվող ծառայությունների՝ ԱԱՀ-ով հարկման միասնական քաղաքականության մշակումը, ինչը ենթադրում է ԵԱՏՄ անդամ պետությունների միջեւ էլեկտրոնային եղանակով մատուցվող ծառայությունների հարկման միասնական մոտեցումների կիրառում»,- ասված է որոշման մեջ:
ԵԱՏՄ մի երկրի առցանց ընկերությունները, որոնք վաճառքներ են իրականացնում մեկ այլ երկրում, հարկը կվճարեն վերջինիս դրույքաչափով։
Կսահմանվեն նաեւ էլեկտրոնային եղանակով ծառայություններ ստացող իրավաբանական եւ ֆիզիկական անձանց գործունեության իրականացման վայրի որոշման կանոնները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: