«Էլիտ-շեն» ՍՊԸ-ը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվի ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Որոշումը հավանության է արժանացել կառավարության այսօրվա նիստի ժամանակ։Ընկերությունը ներմուծվող ապրանքները կօգտագործի բետոնե բլոկների արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է Աբովյանում՝ իրականացնելով 65-70 մլն դրամի կապիտալ ներդրում։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 23.1 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 1.3 մլն դրամ։Կառավարության մեկ այլ որոշմամբ ներմուծման մաքսատուրքից ազատվելու արտոնությունից կօգտվի «Սի Էն Սի Մետալ Մանուֆակթուրինգ» ՍՊԸ-ն: Ընկերությունը ներմուծվող սարքավորումները կօգտագործի մետաղների մեխանիկական մշակման համար՝ թվածրագրային հաստոցների միջոցով։Արտադրությունն իրականացվելու է Երեւանում՝ իրականացնելով 76.8 մլն դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման համար։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 76.8 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 4.9 մլն դրամ: Tweet Դիտում՝ 3187