Քարակերտ գործարանը կօգտագործի Հայաստանի մետաղների ջարդոնը. 1.4 մլրդ դրամի ներդրում կարվի

04.05.2023 | 13:41 Գլխավոր էջ / Նորություններ /
#Քարակերտ գործարան #մետաղների ջարդոն
Կառավարությունը հավանություն է տվել  Քարակերտի քարաձուլման գործարանի  ներկայացրած գործարար ծրագրին:

Գործարանն օգտագործելու է Հայաստանում գոյություն ունեցող մետաղների ջարդոնը, որը ժամանակին առանց ավելացված արժեքի արտահանվում էր Հայաստանի սահմաններից դուրս։

«Նկատի ունենալով, որ Հայաստանում գոյություն չունեն մետաղական արտադրանք ստեղծող գործարաններ, չկա մետաղական ձուլակտորների սպառման հնարավորություն, ընկերությունը նախատեսում է արտադրանքն արտահանել Վրաստան, այնտեղ օգտագործման նաեւ վերարտահանման նպատակով դեպի ԵՄ, ինչպես նաեւ ԵԱՏՄ անդամ երկրներ»,- ասված է կառավարության որոշման մեջ։

Գործարանի շինարարությունը սկսվել է 2021 թվականին, արտադրության մեկնարկը կտրվի 2023 թվականի մայիսին։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 1.4 մլրդ դրամի կապիտալ ներդրում եւ մինչեւ 2028 թ. ստեղծել 85 նոր աշխատատեղ։

Գործարանը հիմնադրվել է 1998 թ.-ին, զբաղվում է մետաղական ձուլակտորների արտադրությամբ Արմավիրի մարզում։
Դիտում՝ 3383
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW