ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը տոկոսադրույքը բարձրացրել է 25 կետով

04.05.2023 | 08:57 Գլխավոր էջ / Նորություններ /
ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը (ԴՊՀ) բարձրացրել է դաշնային վարկային միջոցների տոկոսադրույքը (federal funds rate) 25 բազիսային կետով։

Հիմա դրա միջակայքը կազմում է տարեկան 5-5,25%։

Վերջին անգամ տոկոսադրույքը 5%-ից բարձր է եղել 2007 թվականին:

Ս.թ. մարտին Դաշնային պահուստային համակարգը հայտարարել էր, որ «քաղաքականության հետագա խստացումը կարող է արդարացված լինել, որպեսզի այն բավականաչափ սահմանափակող դառնա՝ գնաճը նպատակային մակարդակին վերադարձնելու համար»:

«Ամերիկյան բանկային համակարգը կայուն է։ Տնային տնտեսությունների եւ բիզնեսի համար վարկավորման պայմանների խստացումը, հավանաբար, կազդի տնտեսական ակտիվության, զբաղվածության մակարդակի և գնաճի վրա: Այս ազդեցությունների հավանական ծավալներն առայժմ հստակ չեն», - ասվում է ԴՊՀ հաղորդագրության մեջ:
Դիտում՝ 5929

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW