Ուսումնասիրվել են հեղուկ գազի շուկայում գնային փոփոխությունները

03.05.2023 | 11:34 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հեղուկ գազ #գին
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը նախնական ուսումնասիրություն է իրականացրել հեղուկ գազի շուկայում՝ դիտարկելով վերջին շրջանում արձանագրված գնային փոփոխությունները:

ՄՊՀ-ից հայտնել են, որ ուսումնասիրությամբ պարզվել է՝ «հեղուկ գազի շուկան խիստ մրցակցային է»։

«Հեղուկ գազի ներմուծում է իրականացնում 86 տնտեսավարող սուբյեկտ, որոնցից առավել խոշոր տնտեսավարողի՝ շուկայում ունեցած մասնաբաժինը կազմում է շուրջ 10%: Հետեւաբար, շուկայում առկա չեն գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ»,- ասված է հաղորդագրությունում։
Դիտում՝ 4659

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW