Հարցվածների մեծ մասի համար ամենակարեւոր խնդիրը տնտեսությունն է

03.05.2023 | 09:59 Գլխավոր էջ / Նորություններ /
#տնտեսություն #IRI # հարցում # ԲՐԵՎԻՍ ընկերություն
Հայաստանում հարցվածների 26 %-ի համար ամենակարեւոր խնդիրը տնտեսությունն ու գործազրկությունն են:

Այդ մասին են վկայում Հանրապետական միջազգային ինստիտուտի (IRI) նախաձեռնությամբ 2023թ. հունվար-մարտ ամիսներին անցկացված հարցման արդյունքները, որին մասնակցել է 18 տարին լրացած 1 513 քաղաքացի: Հարցումն անցկացվել է ԲՐԵՎԻՍ ընկերության կողմից:

«Որո՞նք են ամենակարևոր 3 խնդիրները Ձեր եւ Ձեր տնային տնտեսության անդամների համար այսօր» հարցին ստացվել են այսպիսի պատասխաններ.

Տնտեսությունն ու գործազրկությունն՝ 26 %

Առողջապահական խնդիրներ՝ 16 %

Աշխատավարձ, ցածր դրույքաչափ՝ 16 %

Բնակարանային մատչելիություն, պայմաններ՝ 13 %

Կյանքի գին, բարձր գներ՝ 10 %

Ազգային անվտանգություն եւ սահմանային խնդիրներ՝  8%

Ցածր թոշակներ՝  8%

Կոմունալ խնդիրներ՝  6%

Սոցիալական խնդիր՝  4%

Պատկերն այլ է «Որո՞նք են հիմնական խնդիրները, որոնք առկա են այսօր Հայաստանում» հարցին պատասխանելու դեպքում.

Ազգային անվտանգություն եւ սահմանային խնդիրներ՝  60 %

Տնտեսությունն ու գործազրկությունն՝ 27 %

Աղքատություն՝ 17 %

Ռազմական ոլորտի բարեփոխման անհրաժեշտություն՝ 15 %

Կյանքի գին, բարձր գներ՝ 14 %

Աշխատավարձ, ցածր դրույքաչափ՝ 11 %

Կառավարության վատ աշխատանք՝ 10 %

Հասարակության միասնության եւ համերաշխության բացակայություն՝ 7 %

Առողջապահական խնդիրներ՝ 6 %
Դիտում՝ 3409

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW