Երեւանում է «Ռոսատոմ»-ի տնօրենը

02.05.2023 | 17:33 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #«Ռոսատոմ» #Ալեքսեյ Լիխաչով
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր «Ռոսատոմ» կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հետ հանդիպմանը կարեւորել է ՀՀ կառավարության եւ կորպորացիայի միջեւ ծավալված համագործակցությունը:

Նա նաեւ անդրադարձել է ատոմային էներգետիկայի բնագավառում գործընկերությանն ու նշել «Ռոսատոմ»-ի դերը Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման հարցում:

Ալեքսեյ Լիխաչովն ասել է, որ «Ռոսատոմ»-ը հետաքրքրված է շարունակելու փոխշահավետ գործընկերությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ընթացիկ ծրագրերն ու նոր նախաձեռնությունների հեռանկարները: Անդրադարձ է եղել Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքներին, Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցմանը, միջուկային բժշկության ոլորտում հնարավոր փոխգործակցությանը եւ «Նաիրիտ գործարան»-ում առկա վտանգավոր թափոնների վնասազերծման հարցերով գործընկերության շուրջ։
Դիտում՝ 1806

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW