Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բակում մայիսի 5-ին՝ ժամը 11:00-14:00-ն, կանցկացվի Աշխատանքի տոնավաճառ: «Աշխատանքի տոնավաճառի մասնակիցների շարքում են ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ոլորտի շուրջ 80 հայաստանյան առաջատար գործատուներ․ պետական հատվածից՝ ՀՀ նախագահի աշխատակազմ, նախարարություններ, Կենտրոնական բանկ եւ այլ, իսկ մասնավոր հատվածից՝ Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա, Ամերիաբանկ, Արդշինբանկ, HSBC բանկ, Ինգո Արմենիա, Նաիրի ինշուրանս ապահովագրական ընկերություններ, Երեւանի կոնյակի գործարան, Երեմյան փրոջեքթս, Դը Գուրուս, Դաբըլ թրի բայ Հիլթն Երեւան սիթի սենթր, Տելեկոմ Արմենիա եւ այլ խոշոր կազմակերպություններ»,- ասված է համալսարանի հաղորդագրության մեջ։Նշվում է, որ տոնավաճառը ոչ միայն ՀՊՏՀ եւ հայաստանյան մյուս բուհերի ուսանողների, շրջանավարտների, այլեւ բոլոր աշխատանք փնտրողների համար է։ Մայիսի 5-ին, ժամը 14:30-ին Տնտեսագիտական համալսարանում կկայանա նաեւ «ՀՊՏՀ-աշխատաշուկա համագործակցության զարգացման հեռանկարները» թեմայով աշխատաժողով, որին կմասնակցեն առաջատար կազմակերպությունների մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետները եւ կքննարկեն աշխատաշուկայում առկա հիմնախնդիրները։ Tweet Դիտում՝ 1581