ԱՄՀ ղեկավարը դոլարին այլընտրանք չի տեսնում

02.05.2023 | 11:12 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱՄՀ #Քրիստալինա Գեորգիեւա
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կառավարիչ տնօրեն Քրիստալինա Գեորգիեւան ասել է, որ դոլարից որպես պահուստային արժույթից հրաժարում աստիճանաբար տեղի է ունենում, սակայն տեսանելի ապագայում դրան այլընտրանք չի լինելու։

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը՝ Գեորգիեւան ասել է, որ իրեն չի մտահոգում դոլարից որպես պահուստային արժույթից հրաժարվելու հեռանկարը՝ «ԱՄՆ-ի տնտեսության հզորության եւ կապիտալի շուկաների խորության պատճառով»։

«Դոլարին այլընտրանք չեմ տեսնում եւ չեմ կարծում, որ դրանք կհայտնվեն առաջիկայում»,- հավելել է ԱՄՀ-ի կառավարիչ տնօրենը։
Դիտում՝ 4089

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW