Կապանի օդանավակայանի շինարարության եւ ինքնաթիռի ձեռբերման համար ԶՊՄԿ-ն ներդրել է 10 մլրդ դրամ

28.04.2023 | 12:51 Գլխավոր էջ / Նորություններ /
#Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ #Կապանի օդանավակայան
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն (ԶՊՄԿ) այսօր պարզաբանում է տարածել ապրիլի 26-ին իրականացված Երեւան-Կապան առաջին փորձնական չվերթի հետ կապված։
 
«Չվերթն իրականացվել է «Նովեյր» ավիաընկերության կողմից՝  L410 չեխական արտադրության ինքնաթիռով, որը պատկանում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամին։

«Սյունիք» օդանավակայանի շինարարությունը, գույքի եւ ինքնաթիռի ձեռքբերումը, պահպանման ծախսերն իրականացվել են եւ այժմ իրականացվում են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի միջոցներով», - ասվում է հաղորդագրության մեջ:
 
ԶՊՄԿ-ում նշել են, որ օդանավակայանի, թռիչքուղու եւ այլ ենթակառուցվածքների կառուցման համար ներդրվել է ավելի քան 2,5 միլիարդ դրամ, գույքի ձեռքբերման, վերապատրաստման եւ օդանավակայանի այլ ծախսերի համար՝ 300 միլիոն դրամ, օդանավի ձեռքբերման եւ պահպանության ծախսերի համար՝ 7 միլիարդ դրամ:
 
«Այսպիսով՝ ընդհանուր առմամբ օդանավակայանի շինարարության, գույքի եւ ինքնաթիռի ձեռքբերման համար ներդրվել է ավելի քան 10 միլիարդ դրամ՝ բացառապես Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից տրամադրված միջոցներով», - ասված է ԶՊՄԿ հաղորդագրության մեջ:
Դիտում՝ 2622

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW