2023 թվականի առաջին եռամսյակում Mastercard-ն ավելացրել է հասույթը 11%-ով, սակայն ընկերության զուտ շահույթը նվազել է 10%-ով։Ընկերության հասույթը հունվար-մարտին կազմել է $5,75 մլրդ, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։«Ընկերության արդյունքներն արտացոլում են սպառողական ծախսերի շարունակական կայունությունը եւ արտասահմանյան ճանապարհորդությունների շարունակական վերականգնումը», - նշել է Mastercard-ի գլխավոր գործադիր տնօրեն Մայքլ Միբախը:Ամբողջ աշխարհում Mastercard քարտերով տեղական արժույթով վճարումների ընդհանուր ծավալն առաջին եռամսյակում աճել է 15%-ով եւ կազմել է $2,1 տրլն: Անդրսահմանային գործարքների ծավալն աճել է 35%-ով։Mastercard-ի զուտ շահույթն առաջին եռամսյակում կազմել է $2,36 մլրդ՝ նախորդ տարվա $2,63 մլրդ համեմատ:Շահույթի անկումը պայմանավորված է գործառնական ծախսերի ավելացմամբ, ինչպես նաեւ ընկերության պորտֆելի առանձին արժեթղթերի արժեքի նվազման հետեւանքով չիրացված վնասի ավելացմամբ: Tweet Դիտում՝ 5459