Հստակեցվել են գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի պայմանները

27.04.2023 | 17:09 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կառավարություն #գյուղատնտեսական հումք
Կառավարությունն ընդունել է որոշում, որով կապահովվեն գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շարունակականությունը եւ կհստակեցվեն 2023 թ. ծրագրի շրջանակում տրամադրվող վարկերի պայմանները։

Տրամադրվող վարկերի առավելագույն տոկոսադրույք չի սահմանվում. սուբսիդավորվելու է վարկի տոկոսադրույքի տարեկան 9 տոկոսային կետին համարժեք մասը (գումարը):

Սահմանվել է նաեւ սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի տարածքներում գործունեություն իրականացնող եւ նույն վայրերում գյուղատնտեսական հումք մթերող եւ վերամշակող տնտեսավարողների համար՝ 12 տոկոսային կետին համարժեք մասը։ Արդյունքում կապահովվի ծրագրի շարունակականությունը եւ դրա շահառուները կշարունակեն օգտվել ծրագրից՝ ապահովելով 2023 թ.-ին արտադրված գյուղատնտեսական հումքի մթերումների եւ  դրանց դիմաց կատարվող վճարումների գործընթացները։
Դիտում՝ 2429

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW