IDBank-ը մասնակցում է «Ապագան կառուցվում է» Career City Fest 2023-ին
27.04.2023 | 13:54 Գլխավոր էջ / Նորություններ /


IDBank-ը մասնակցում է #CCF-ին՝ ներկայացնելով իր բրենդն ու կորպորատիվ մշակույթը։ Բանկը ոչ միայն կպատմի այս պահին առկա հաստիքների եւ IDBank-ում աշխատելու հնարավորությունների մասին, այլեւ մի շարք անակնկալներով հանդես կգա։
IDBank-ի ուսուցման եւ զարգացման կենտրոնի ղեկավար Աննա Զարգարյանի խոսքով՝ բոլոր նրանք, ովքեր կայցելեն IDBank-ի գունեղ տաղավար, հնարավորություն կունենան անցնելու վիկտորինան, որի արդյունքներով էլ կկարողանան մասնակցել խաղարկությանը եւ շահել օդապարիկով թռիչքի 2 տոմս եւ մի շարք այլ անակնկալներ։
«Career City Fest-ի շրջանակում որոշել ենք երազանքներ իրականացնել եւ օդապարիկներով մեր տաղավարը խորհրդանշում է այն թռիչքի հնարավորությունը, որը մենք տալիս ենք մեր թիմակիցներին եւ նրանց, ովքեր դեռ կմիանան մեր նարնջագույն թիմին», - ասել է Աննա Զարգարյանը։
Մարդկային Կապիտալի Կառավարման գծով տնօրեն Մարիանա Էդիլյանն էլ ներկայացրել է, աշխատաշուկայում IDBank-ի վարած քաղաքականության, գործընկերների հետ շփման ձեւաչափի եւ կորպորատիվ մշակույթի մասին։
«Որպես գործատու IDBank-ը մի շարք արտոնություններ է տալիս իր աշխատակիցներին եւ քանի որ Հայաստանի ամենադինամիկ զարգացող բանկերից մեկն է, մշտապես առաջարկում է շուկայի պահանջներին համապատասխանող եւ զարգացման մեծ հեռանկարներ ենթադրող աշխատատեղեր։
Եթե ցանկանում եք ավելի լավ ծանոթանալ IDBank-ի հետ որպես գործատուի, ապա ապրիլի 28-ին եւ 29-ին համեցեք մեր տաղավար»,- ասվում է բանկի հաղորդագրությունում։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Վերջին լուրեր
28.04.2025 | 16:56 Նորություններ
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: