ՊԵԿ կայքում հասանելի է տարանցման հայտարարագրերի կարգավիճակի մասին տեղեկատվությունը

27.04.2023 | 11:50 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #ԱՏԳ #տարանցում
Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) պաշտոնական կայքի ներքին տարանցման փնտրման համակարգում հասանելի է ներքին տարանցման հայտարարագրերի ավարտի մասին տեղեկատվությունը։

ՊԵԿ-ից հայտնել են, որ արտաքին տնտեսական գործունեության մասնակիցները ներքին տարանցման փնտրման համակարգում կարող են լրացնել հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) եւ հետեւել սահմանային անցակետերում գրանցված տարանցման հայտարարագրերի կարգավիճակին: Ունենալով տարանցման ավարտի մասին անհրաժեշտ տեղեկատվությունը՝ տնտեսվարողը կարող է սկսել ապրանքային հայտարարագրի ներկայացման գործընթացը։

«Լինելով լրացուցիչ գործիք՝ այն արդյունավետ է հատկապես բոլոր այն դեպքերում, երբ տարանցման եզրափակման գործընթացում ներգրավված է մեկ սուբյեկտ (օրինակ՝ փոխադրող), իսկ ապրանքային հայտարարագիր ներկայացնում է մեկ այլ սուբյեկտ (օրինակ՝ մաքսային միջնորդ), ինչը թույլ է տալիս առանց լրացուցիչ փաստաթղթեր ու տեղեկություններ փոխանակելու՝ տեղեկանալ տարանցման ավարտի մասին»,- ասված է ՊԵԿ հաղորդագրությունում։

Նշվում է, որ ներքին տարանցման փնտրման համակարգում ներդրված նոր գործիքակազմը  հնարավորություն է տալիս տնտեսվարողներին խնայել ժամանակ եւ ռեսուրսներ՝ նպաստելով մաքսային գործառնությունների արագացմանը։

Առավել մանրամասն ներկայացված է ՊԵԿ տեղեկատվական հոլովակում։

Դիտում՝ 1931
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW