ՎՏԲ-Հայաստան Բանկը բարձրացրել է ՀՀ դրամով «Պրոգրես» ավանդի տոկոսադրույքը 1 տոկոսային կետով: Ավանդի առավելագույն տոկոսադրույքը կկազմի տարեկան 10%՝ միջոցները 12 ամսով ներդնելու դեպքում: «Պրոգրես» ավանդի շրջանակներում ՀՀ դրամով միջոցների ներդրումը հնարավոր է 1 ամսից մինչեւ 2 տարի ժամկետով: 12 ամիս ժամկետով ավանդ ներդնելիս՝ առավելագույն եկամտաբերությունը կկազմի տարեկան 9,97%: Ավանդի նվազագույն գումարը 30,000 ՀՀ դրամ է։Ավանդի տոկոսագումարի հաշվարկման եղանակը հաճախորդն ինքն է ընտրում՝ ժամկետի վերջում կամ սկզբում, կամ ամսական: Ավանդը նախատեսում է համալրման հնարավորություն։ 181-րդ օրվանից ավանդի վաղաժամկետ մարման դեպքում տոկոսները մասնակի պահպանվում են․ վերահաշվարկը կատարվում է սահմանված տոկոսադրույքից -2% տոկոսադրույքով։ «Պրոգրես» ավանդը նախատեսում է նաեւ ավանդի գրավով վարկ ստանալու հնարավորություն՝ մինչեւ ավանդի գումարի 95%-ի չափով։«Այս տարի, վերաֆինանսավորման բարձր տոկոսադրույքի ֆոնին, շարունակվում է բնակչության կողմից խնայողությունների տեսակարար կշռի ավելացման միտումը։ Ներդրված միջոցների հիմնական ծավալը բաժին է ընկնում ազգային արժույթով ավանդներին, մինչդեռ հաճախորդներն ավելի հաճախ ընտրում են 6-ից 12 ամիս ժամկետով ավանդատեսակներ՝ առավելագույն եկամտաբերությամբ: Առաջին եռամսյակի արդյունքներով՝ վերջիններիս մասնաբաժինը կազմել է դրամային ավանդների ընդհանուր պորտֆելի 40%-ը։ Մեր կանխատեսումներով այս միտումը կշարունակվի նաեւ երկրորդ կիսամյակում»,- նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի - Տնօրինության նախագահի տեղակալ Տարաս Կլադչենկոն։ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդներին ավանդների ձեւակերպումը հասանելի է հեռահար ուղիներով, Վիդեո բանկինգ ծառայության միջոցով եւ մասնաճյուղերում: Ավանդները հնարավոր է համալրել Բանկի թվային ծառայությունների, TelCell եւ EasyPay վճարային տերմինալների միջոցով, ինչպես նաեւ Հայփոստի փոստային բաժանմունքներում։Ֆիզիկական անձանց ավանդները երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից, սահմանաչափերը որոշվում են՝ կախված ներդրված միջոցների գումարից: Ավանդի տոկոսագումարից գանձվող եկամտահարկը կազմում է տարեկան 10%:Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 8874