Վրաստանից կարելի է մեկնել 88 ուղղություններով
25.04.2023 | 14:16 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ twimg.com

Մինչեւ հոկտեմբերի 28-ը կանոնավոր ուղեւորափոխադրումներ կիրականացնեն 43 ավիաընկերություններ՝ 88 ուղղություններով, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»։
88 ուղղություններից 44-ը եվրոպական են, 16-ը՝ Պարսից ծոցի երկրների։
Գործակալությունը նշել է, որ ավիաընկերություններից շարունակում են հայտեր ստացվել լրացուցիչ կանոնավոր եւ սեզոնային բազմակի չարտերային թռիչքների համար։
2023 թվականի առաջին եռամսյակում Վրաստանի օդանավակայաններից իրականացվել է 4 839 չվերթ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն ավելացել է 22%-ով։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: