2023թ. հունվար-մարտ ամիսներին, նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն ավելացել է 12.2%-ով, իսկ 2023թ. մարտը 2022թ. մարտի համեմատ ցուցանիշն ավելացել է 14%-ով: ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2023թ. հունվար-մարտին նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալն ավելացել է 3.6%-ով, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 1.4%-ով, իսկ շինարարության ծավալը՝ 15.6%-ով։Առեւտրի շրջանառությունը հաշվետու ամիսների տվյալներով ավելացել է 21%-ով, իսկ ծառայությունների ծավալն առանց առեւտրի՝ 22.9%-ով:Էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 2%-ով:Սպառողական գների ինդեքսը հաշվետու ժամանակահատվածում աճել է 7.2%-ով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը նվազել է 0.4%-ով: Արտաքին առեւտրաշրջանառության ծավալը հաշվետու ժամանակահատվածում ավելացել է 102.2%-ով: Ընդ որում, արտահանման ծավալն ավելացել է 126.5%-ով, իսկ ներմուծման ծավալը՝ 89.1%-ով:Այվազյան Աննա Tweet Դիտում՝ 1177