Մարգարա մաքսակետի նախագծանախահաշվային փաստաթղթերի համար 28 մլն դրամ կհատկացվի

21.04.2023 | 15:24 Գլխավոր էջ / Նորություններ /
#Մարգարա մաքսակետ #գումար
Կառավարությունը որոշել է գումար հատկացնել Արմավիրի Մեծամոր համայնքի Մարգարա բնակավայրում մաքսակետ կառուցելու համար նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքների համար:

Պահանջվող գումարը կազմում է 28 մլն 291 հազար դրամ:

Մաքսակետի կառուցման եւ դրա նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքների ձեռքբերման համար նախատեսված են խիստ սահմանափակ ժամկետներ, դրա համար անհրաժեշտ է շինարարական եւ նախագծման աշխատանքները կատարել զուգահեռ:



Նշվում է, որ շինաշխատանքների, անհրաժեշտ սարքավորումների եւ գույքի արժեքը` ներառյալ տեխնիկական եւ հեղինակային հսկողությունները, նախագծի փորձաքննությունը, խոշորացված հաշվարկներով կազմում է 732 մլն 805 հազար դրամ, որի համար հետագայում ՀՀ 2023 թվականի պետական բյուջեից անհրաժեշտ կլինի հատկացնել լրացուցիչ ֆինանսական միջոցներ, քանի որ ՊԵԿ-ի միջոցների հաշվին իրականացնելը հնարավոր չէ:  

Նախագծի ընդունման դեպքում պետբյուջեի եկամուտներում եւ ծախսերում ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում, ինչպես նաեւ նախագծով առաջարկվող նվազեցումների արդյունքում հետագայում ՀՀ պետական բյուջեի հաշվին նշված գումարի չափով ֆինանսական միջոցների վերականգնման անհրաժեշտություն չի առաջանա:  
Դիտում՝ 2247
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW