Պետնախարար. Արցախում որոշ ապրանքների սղություն կա
19.04.2023 | 10:12 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Արցախի Տեղեկատվական շտաբ

«Արցախում բազմաթիվ խնդիրներ են ծագում պարենի, վառելիքի, դեղորայքի մատակարարման ու գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման առումով։
Անցած շաբաթ Ադրբեջանի հարուցած հավելյալ խոչընդոտների պատճառով մեծ դժվարություն էր ծագել հումանիտար բեռնափոխադրումների հետ կապված եւ մեր բնակչության կարիքների համար Արցախ էր տեղափոխվել օրական միջինը հինգ բեռնատար ապրանք: Այն բավարար չէ Արցախի ողջ բնակչության նույնիսկ հրատապ կարիքները հոգալու համար»,- ապրիլի 18-ին պետական լիազոր մարմինների ղեկավար կազմի մասնակցությամբ խորհրդակցության ժամանակ ասել է պետնախարարը:
Գուրգեն Ներսիսյանը հանձնարարել է հավաքագրել բոլոր հիմնական մտահոգությունները, օբյեկտիվ ու սուբյեկտիվ խնդիրները, որոնք դրսեւորվում են շրջափակման ընթացքում պետության կողմից կազմակերպվող գործընթացներում:
Բնակչությանն իրացվող ապրանքի պատշաճ որակը պահպանելու համար որոշվել է առաջիկայում կտրոնային համակարգի մեջ մտնող ապրանքների մեծածախ իրացման աշխատանքները կազմակերպել պետության կողմից:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: