Երեւանում է «Ֆիլիպ Մորրիս Ինտերնեշնլի» փոխնախագահը

19.04.2023 | 09:11 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #«Ֆիլիպ Մորրիս Ինտերնեշնլ» #Գրեգուար Վերդո
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ֆիլիպ Մորրիս Ինտերնեշնլ» ընկերության գլխավոր փոխնախագահ Գրեգուար Վերդոյին:

«Վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը նախաձեռնել է ծխելու դեմ պայքարի լայն արշավ և այդ ուղղությամբ աշխատանքները կրում են շարունակական բնույթ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում «Ֆիլիպ Մորրիս Ինտերնեշնլ»-ի կողմից գիտահետազոտական ծրագրերի իրականացումը, ընկերության գիտահետազոտական կենտրոնի գործունեությունը, քանի որ տեխնոլոգիական և գիտական նորարարությունները կարող են նպաստել ծխելու վնասի նվազեցմանը:

Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է քննարկել գիտահետազոտական նախագծերի ուղղությամբ հետագա համագործակցության ծրագրերն ու նախաձեռնությունները», - հայտնում են կառավարությունից:
Դիտում՝ 4716

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW