Փորձարկումից հետո թվային ռուբլին կառաջարկվի օգտատերերի լայն շրջանակի
18.04.2023 | 16:47 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ fox16.com

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը՝ այսօր ելույթ ունենալով Պետդումայում, Նաբիուլինան ասել է.
«Յուրաքանչյուր մարդ ինքն է որոշելու՝ օգտագործել այն, թե ոչ։ Այն օգտակար կլինի անվճար փոխանցումներ կատարելու համար։ Սակայն թվային ռուբլին տոկոսներ չի կուտակելու։ Այսինքն՝ անկանխիկ փոխադրումները, միեւնույն է, միշտ էլ անհրաժեշտ կլինեն՝ դրանք մեր հաշիվների վրա գտնվող գումարներն են, որոնց վրա տոկոսներ են կուտակվում»։
Ռուսաստանի Բանկը թվային ռուբլու հայեցակարգը ներկայացրել էր 2020 թվականի հոկտեմբերին։ Թվային ռուբլին լինելու է փողի երրորդ ձեւը՝ բացի կանխիկ եւ անկանխիկ ռուբլիներից: Այն եզակի թվային կոդի ձեւ է ունենալու, որը կպահվի հատուկ էլեկտրոնային դրամապանակում։ Թվային դրամապանակները կբացվեն ԿԲ-ի հարթակում, իսկ բանկերը կկարողանան թվային ռուբլու դրամապանակներ բացել հաճախորդների համար իրենց բջջային հավելվածներում եւ հեռակա բանկային սպասարկման այլ ուղիների միջոցով։
Վերջին լուրեր
02.04.2025 | 17:49 Նորություններ
02.04.2025 | 15:02 Նորություններ
Ամփոփվել է Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: