ՌԴ հայկական կաթնամթերքի արտահանման խնդիրը կկարգավորվի փուլային տարբերակով
18.04.2023 | 12:48 Գլխավոր էջ / Նորություններ /



ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հայտնել են, որ հանդիպմանը քննարկվել են խնդիրներ՝ կապված Ռուսաստանում շրջանառության թույլտվություն չունեցող իրանական հումքից պատրաստված կաթնամթերքի արտահանման հետ։ Կողմերը պայմանավորվել են խնդիրը կարգավորել փուլ առ փուլ։
Հայաստանի կաթնամթերք արտադրող ու արտահանող կազմակերպություններին, որոնք աշխատում են միայն տեղական եւ ՌԴ-ում թույլատրված հումքով, ՍԱՏՄ-ն առաջարկում է դիմել իրենց՝ ընկերություններում ուսումնասիրություններ եւ վերահսկողություն իրականացնելու համար:
«Այն կազմակերպությունները, որոնք կբավարարեն սահմանված պահանջները, կներկայացվեն Ռոսսելխոզնադզորի դիտարկմանը: Այս գործընթացը հնարավորություն կտա որոշակի ժամանակահատվածում ամբողջությամբ վերականգնել դեպի ռուսական շուկա հայկական կաթնամթերքի արտահանման նախկին ծավալները»,- նշված է ՍԱՏՄ հաղորդագրության մեջ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: