«Փառք Աստծո, գոնե տնտեսության ոլորտում մեր գործերը լավ են»

17.04.2023 | 17:10 Գլխավոր էջ / Նորություններ /
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել, որ «Փառք Աստծո, այսօր գոնե տնտեսության ոլորտում մեր գործերը լավ են»:

«Այսօր, 2019 թվականի համեմատ, մենք զբոսաշրջության ոլորտում 35 տոկոս աճ ունենք առաջին եռամսյակի տվյալներով, ինչը մեծ ռեսուրսներ է բերում Հայաստանի Հանրապետությանը։ Այդ թվում Ոստիկանության աշխատանքից է կախված, թե այդ մարդիկ վերադառնալով ուրիշներին կքաջալերեն գալ Հայաստան, թե կասեն՝ ավելի լավ է ուրիշ տեղ ընտրեք եւ ուրիշ տեղ գնացեք։

Խոսքը միլիարդավոր դոլարների մասին է, որ պիտի նաեւ ձեր աշխատանքի արդյունքում կամ ներհոսի Հայաստան, կամ արտահոսի Հայաստանից։

Փառք Աստծո, այսօր գոնե տնտեսության, տնտեսական աճի ոլորտում մեր գործերը լավ են, եւ ես ուզում եմ հավատալ, հավատում եմ եւ համոզված եմ, որ դա նաեւ ձեր աշխատանքի շնորհիվ է», - ասել է Փաշինյանը՝ Ոստիկանության կոլեգիայի նիստում, որին մասնակցել է Ոստիկանության օրվա առթիվ:
Դիտում՝ 2529
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW