Երեխա ունեցող 930 ընտանիք բնակարան ձեռք բերելու համար աջակցություն է ստացել

17.04.2023 | 12:09 Գլխավոր էջ / Նորություններ /
#Բնակարան #աջակցություն
Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի շրջանակում աջակցություն է ստացել շուրջ 930 շահառու․ ընդհանուր առմամբ, վճարվել է շուրջ 645 մլն դրամ։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնել են, որ առաջին ծրագրով միանվագ դրամական աջակցություն է տրվում մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով։

Երկրորդ ծրագրի շրջանակում հիփոթեքով բնակարան ձեռք բերող շահառուին տրամադրվում է դրամական աջակցություն՝ կանխավճարի ապահովագրության տարեկան ապահովագրական վճարի իրականացման համար։

Երրորդ ծրագրով հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում ընտանիքին տրվում է միանվագ դրամական աջակցություն։

Ծրագրերի պայմաններին, գործընկեր բանկերի ցանկին եւ այլ մանրամասների կարելի է ծանոթանալ հետեւյալ հղմամբ:
Դիտում՝ 2797

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW