Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ «ֆինանսական հաստատությունները եւ առհասարակ գործարար համայնքը կարող են վճռորոշ դեր խաղալ կայուն զարգացման հասնելու գործում»: Ապրիլի 16-ին վարչապետը Դիլիջանում մասնակցել է «Փոխակերպում դեպի կայունություն: Էներգիա եւ ֆինանսներ» կոնֆերանսի բացմանը, որը կառավարության եւ Կենտրոնական բանկի աջակցությամբ կազմակերպել էր «Տնտեսական հեռանկարների կենտրոն-հիմնադրամը», որի հոգաբարձուների խորհրդի նախագահն է Կենտրոնական բանկի նախկին նախագահ Արթուր Ջավադյանը:«Ֆինանսական հաստատությունները կարող են ինտեգրել բնապահպանական, սոցիալական եւ կառավարման նկատառումներն իրենց որոշումների կայացման գործընթացներում եւ խթանել կայուն աճը, նվազեցնել բնապահպանական եւ սոցիալական ռիսկերը: Սա մեզ հնարավորություն կտա նպաստել ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների իրականացմանը:Կցանկանայի նաեւ նշել, որ կայուն ֆինանսավորումը ոչ միայն վերականգնվող էներգիայի եւ կանաչ տեխնոլոգիաների մեջ ներդրումն է, այլ նաեւ սոցիալական հավասարության խթանումը եւ տնտեսական աճի օգուտների արդարացի բաշխման ապահովումը: Այս կատեգորիան պահանջում է համապարփակ մոտեցում, որը հաշվի կառնի բոլոր շահագրգիռ կողմերի կարիքները, ներառյալ մարգինալացված խմբերը, աշխատակիցները եւ տեղական համայնքները:Այնուամենայնիվ, մենք պետք է գիտակցենք, որ կայուն ֆինանսավորումն ինքնանպատակ չէ եւ չի շտկելու բոլոր խնդիրները։ Թեեւ դա կարեւոր գործիք է, որը կարող է օգնել մեզ շարժվել դեպի ավելի կայուն ապագա», - ասել է Նիկոլ Փաշինյանը: Tweet Դիտում՝ 2192