Կառավարությունն այսօր համաձայնություն է տվել Երեւան քաղաքի Արզումանյան փողոցի թիվ 10 եւ թիվ 17 շենքերի եւ հարակից տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու, ներդրումային ծրագրին հավանություն տալու եւ համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասերն ուղղակի վաճառքի ձեւով օտարելուն: Այդ հասցեներում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքերը գնահատվել են որպես 4-րդ աստիճանի վթարային: Քաղաքաշինական ծրագրի իրականացման արդյունքում վթարային այդ շենքերը կապամոնտաժվեն, կկառուցվեն նոր բազմաբնակարան շենքեր: Որոշմամբ նախատեսվում է համագործակցել կառուցապատող «ՄԼ Մայնինգ» ընկերության հետ՝ նկատի ունենալով վերջինիս կողմից Երեւանի քաղաքապետարանին ներկայացված համագործակցության առաջարկը, հայտնում են կառավարությունից:« Երեւան քաղաքը դառնում է միջնորդ կառուցապատողի եւ բնակչի միջեւ եւ կարծում եմ, որ հաջողությամբ այս ծրագիրն իրականացնելու ենք»,-ասել է փոխքաղաքապետՏիգրան Ավինյանը:Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Նաեւ այս մեխանիզմով մենք կարող ենք մեր բնակֆոնդի թարմացման հարցը լուծել, որովհետեւ դժբախտաբար ունենք շատ խորը եւ արմատական պրոբլեմներ: Մենք այդ պրոբլեմները վերջերս քննարկել են, այդ թվում Անվտանգության խորհրդի նիստում: Եկել ենք այն եզրակացության, որ մեր բնակֆոնդը առաջիկա 20-25 տարվա ընթացքում ամբողջությամբ պետք է թարմացնենք: Սա ազգային անվտանգության խնդիր է, որը մենք անպայման պետք է լուծենք, եւ դրա համար պետք է մեխանիզմներ գտնել: Tweet Դիտում՝ 3299