Չինաստանի պետական պարտքը 2027-ին կգերազանցի ՀՆԱ-ի 100%-ը

12.04.2023 | 18:02 Գլխավոր էջ / Նորություններ /
Չինաստանի պետական պարտքն առաջիկա տարիներին կաճի եւ 2027 թվականին կգերազանցի երկրի ՀՆԱ-ի 100%-ը։

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) «Բյուջետային տեղեկագիրը»։

Չինաստանի պետական պարտքը 2022 թվականին կազմել էր ՀՆԱ-ի 77,1%-ը, իսկ 2023 թվականին այն կհասնի 82,4%-ի։

Ըստ կանխատեսումների՝ 2027 թվականին ՉԺՀ-ի պետական պարտքը կկազմի ՀՆԱ-ի 100,8%-ը, իսկ 2028 թվականին կհասնի 104,9%-ի։
Դիտում՝ 13279

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW