6․463․511 դրամ` Արցախում արեւային ջրաջեռուցիչների տեղադրման համար

12.04.2023 | 10:44 Գլխավոր էջ / Նորություններ /
#Իդրամ #IDBank #«Մի դրամի ուժը»
Իդրամի եւ IDBank-ի «Մի դրամի ուժն» արդեն հատել է 120 մլն դրամի սահմանը։ Ապրիլ ամսվա շահառուն Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագիրն է, որի նպատակն է նպաստել պատերազմի ընթացքում վիրավորում ստացած, ՀՀ մարզերում բնակվող զինվորների սոցիալ-տնտեսական վերաինտեգրմանը՝ աշխատանքի եւ աշխատելու մոտիվացիան խթանելու միջոցով:

IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանն ասել է, որ ընկերությունների համար կարեւոր է սեփական ներդրումն ունենալ հայրենիքի պաշտպանների կյանքի որակի բարելավման գործում։

«Պատերազմի մասնակիցների վերաինտեգրման խնդիրը հասարակության մեջ առաջնային նշանակություն ունի, եւ ժամանակին լուրջ քայլերի չդիմելը կարող է անդառնալի հետեւանքներ ունենալ թե՛ հենց պատերազմի մասնակիցների, թե՛ ողջ հասարակության համար, ուստի մեծ հույսով եւ սպասումով այս ծրագիրն ընտրեցինք որպես ապրիլ ամսվա շահառու», - ասել է Տաթեւիկ Վարդեւանյանը։

«Այս ծրագրի հիմքում ընկած է պատերազմի հետեւանքով հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների մասնագիտական կարողությունների եւ հմտությունների բացահայտումը, դրա հիման վրա նոր հնարավորությունների ստեղծումը՝ իրենց ամբողջ ներուժը կենսագործելու համար», – նշել է «Իմ քայլը» հիմնադրամի տնօրեն Մխիթար Հայրապետյանը։

IDBank-ից հայտնել են, որ «Մի դրամի ուժը» նախաձեռնության փետրվար եւ մարտ ամիսների ընթացքում ընկերությունների հարթակներով կատարվող վճարումների արդյունքում հավաքված ողջ գումարը՝ 6․463․511 դրամ, ուղղվել է Արցախի գյուղական բնակավայրերի բնակիչների մասնավոր տնային տնտեսություններում արեւային ջրաջեռուցիչների տեղադրմանը։

Ծրագիրը նպաստում է գյուղացիների գազի եւ էլեկտրականության ծախսերի կրճատմանը, տնային տնտեսությունների ինքնատնօրինման բարձրացմանը եւ, ընդհանուր առմամբ, Արցախի կախվածության նվազեցմանը Հայաստանից գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարումներից:

««Մի դրամի ուժը» նախաձեռնության բարի կամքի դեսպան կարող եք դառնալ նաեւ Դուք․ պարզապես անհրաժեշտ է բոլոր վճարումներն իրականացնել Idram&IDBank հավելվածով, IDBanking.am, Idram.am առցանց հարթակներով եւ երկու ընկերությունների տերմինալներով»,- ասված է բանկի հաղորդագրությունում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 20100
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW