EY-ը հրաժարվել է բիզնեսի տարանջատման ծրագրից

12.04.2023 | 09:54 Գլխավոր էջ / Նորություններ /
#EY
EY-ը հրաժարվել է իր աուդիտորական եւ խորհրդատվական ստորաբաժանումների առանձնացման ծրագրից, հայտնում է Reuters-ը:

«Մեծ քառյակի» մեջ մտնող EY-ը ծրագրի մասին հայտարարել էր 2022 թվականի սեպտեմբերին այն բանից հետո, երբ կարգավորիչ մարմինները մտահոգություն էին հայտնել, որ EY-ը նույն հաճախորդի համար հանդես է գալիս միաժամանակ խորհրդատուի եւ աուդիտորի դերում, դա կարող է շահերի բախման պատճառ դառնալ:

Սակայն «Էվերեստ նախագիծ» պայմանական անվանմամբ ծրագիրը հանդիպել է EY-ի որոշ գործընկերների հակազդեցությանը, եւ ընկերությունը հայտնել է, որ ԱՄՆ-ի իր գործադիր կոմիտեն որոշել է չշարունակել այն:

Եթե «Էվերեստ նախագիծը» իրականանար, դա կլիներ ոլորտի ամենամեծ ցնցումը 2002 թվականին Arthur Andersen ընկերության փլուզումից հետո, որի հետեւանքով «Մեծ հնգյակը» վերածվեց «Մեծ քառյակի»:
Դիտում՝ 19339

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW