Գեորգիեւան խոսել է համաշխարհային տնտեսությունում անորոշության բարձր մակարդակի մասին
11.04.2023 | 09:55 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ independent.ie

ՏԱՍՍ-ը մեջբերում է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր տնօրեն Կրիստալինա Գեորգիեւայի այս խոսքերը։
Համաշխարհային բանկի (ՀԲ) նախագահ Դեվիդ Մելպասի հետ ԱՄՀ-ի եւ ՀԲ-ի ղեկավար մարմինների գարնանային նստաշրջանի բացմանը Կրիստալինա Գեորգիեւան ասել է, որ 2023 թվականին համաշխարհային տնտեսական աճը կկազմի 3%-ից պակաս:
«Դա մարդկանց ձգտումները բավարարելու մեծ հույսեր չի տալիս, հատկապես՝ աղքատ մարդկանց ամբողջ աշխարհում, եւ, ամենակարեւորը՝ աղքատ երկրների աղքատ մարդկանց», - ասել է Գեորգիեւան:
Նրա խոսքով, ինտեգրված տնտեսությունը, որը խթանել է աճն ու բարգավաճումը վերջին 30 տարիների ընթացքում, բախվում է «բացասական ազդեցությունների»:
ԱՄՀ-ի կողմից իրականացված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ առեւտրի հատվածայնացումը կարող է համաշխարհային ՀՆԱ-ի աճը դանդաղեցնել 7%-ով, նշել է Կրիստալինա Գեորգիեւան։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: