Առաջիկայում Հայաստանում կբացվի Yandex.hub

07.04.2023 | 17:32 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայաստան #Yandex.hub #Yandex.Market
Հայաստանում ամսական Yandex-ի տարբեր ծառայություններից օգտվում է մոտ 700 հազար մարդ:

Այս մասին հայտարարվել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի եւ «Yandex» ընկերության փոխնախագահ, պետական մարմինների հետ կապերի պատասխանատու Պավել Դեմիդովի հետ հանդիպման ժամանակ:

Կարեւորել է ընկերության գործունեության ընդլայնումը Հայաստանում, որը ներկայում ներառում է տաքսիի, սննդի ծառայություններ, գործում է նաեւ ընկերության գրասենյակը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հարկային ոլորտին, ներդրումների իրականացմանը, սպասարկման կենտրոնների բացմանը, կրթական նախագծերի իրականացմանը առնչվող մի շարք հարցեր։

Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստան Yandex.Market-ի մուտքի եւ հայկական արտադրանքը Yandex.Lavka-ում ներկայացնելու հնարավորությանը։

Առաջիկայում Հայաստանում նախատեսվում է բացել Yandex.hub:
Դիտում՝ 3552

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW