Հայաստանի մասնաբաժինը Եվրասիական զարգացման բանկի կապիտալում կավելանա
06.04.2023 | 17:46 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ kapital.kz

Հիմնավորման համաձայն՝ ԵԱԶԲ կանոնադրական կապիտալը կազմում է $7 մլրդ, որից վճարված կապիտալը՝ 1.5 մլրդ, ցպահանջ՝ $5.5 մլրդ:
ՀՀ-ն ԵԱԶԲ լիիրավ անդամ է դարձել 2009 թ.-ի ապրիլին: Հայաստանի ներդրումը բանկի կապիտալում կազմում է $100 հազար: ՀՀ մասնաբաժինը կազմում է 0,007%։
Կանոնադրական կապիտալի յուրաքանչյուր բաժնետոմսի արժեքը կազմում է $1000, եւ յուրաքանչյուր վճարված բաժնետոմսը համապատասխանում է մեկ ձայնի։
Հաշվի առնելով իրականացված ծրագրերը՝ ներկայում ԵԱԶԲ-ի ներդրումային պորտֆելի ծավալը կազմում է $13,4 մլրդ, որից $484,2 մլն-ը 23 նախագծի շրջանակում տրամադրվել է ՀՀ-ին:
Համաձայնագրի նպատակն է կարգավորել ԵԱԶԲ-ի կապիտալում ՌԴ մասնաբաժնի վերաբաշխման հետ կապված իրավահարաբերությունները։ ՀՀ կողմից $64 մլն արժողությամբ 64 000 բաժնետոմս գնելուց հետո ՀՀ մասնաբաժինը կկազմի 4,22 %:
Վերջին լուրեր
14.04.2025 | 13:54 Ֆինտեխ
14.04.2025 | 11:51 Նորություններ
14.04.2025 | 11:26 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: