Պետական բյուջեի հարկային եկամուտները 2023 թվականի առաջին եռամսյակում գերակատարվել են 14 միլիարդ դրամով, այս մասին կառավարության նիստի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:«Առաջին եռամսյակի եկամուտները 2022 թվականի առաջին եռամսյակի նկատմամբ աճել են 15,2%-ով կամ շուրջ 60,8 միլիարդ դրամով։ 2023 թվականի առաջին եռամսյակի ընթացքում հավաքագրված գումարներից հարկ վճարողներին վերադարձվել է 93,5 միլիարդ դրամ, որը 2022 թվականի առաջին եռամսյակի ցուցանիշը գերազանցում է 82%-ով կամ 42,2 միլիարդ դրամով»,- ասել է նա:Նիկոլ Փաշինյանը նշել է, որ առաջին եռամսյակում հավաքագրված գումարներից ֆիզիկական անձանց վերադարձվել է 13.4 մլրդ դրամ եկամտային հարկ, որը 2022 թվականի առաջին եռամսյակի ցուցանիշը գերազանցում է 4.4 մլրդ դրամով կամ 49%-ով. Նրա խոսքով՝ 2023 թվականի առաջին եռամսյակում դուրս է գրվել 2.4 տրիլիոն դրամի հաշվարկային փաստաթուղթ, որը 2022-ի առաջին եռամսյակի համեմատ ավելի է 591 միլիարդ դրամով կամ 31.3%-ով.«Եթե վերցնենք միայն ՀԴՄ կտրոնները, ապա 2023-ի առաջին եռամսյակում տպվել է 564 մլրդ դրամի ՀԴՄ, որը 2022-ի առաջին եռամսյակի համեմատ ավելի է 48.7 մլրդ դրամով կամ 9.4%-ով»:Պետական եկամուտների կոմիտեի նախագահ (ՊԵԿ) Ռուստամ Բադասյանն էլ ներկայացրել է անկանխիկ գործարքների եւ կանխիկի սահմանափակումների շրջանակում կառավարության ձեռնարկած միջոցառումների ընթացքը.«Օրենքի ընդունումից հետո ունեինք շուրջ 40940 սուբյեկտ, որոնց մոտ ՀԴՄ-երի վրա ակտիվացված չէր պոստերմինալները: Այսօր Կենտրոնական բանկի հետ համագործակցության արդյունքում մոտ ենք 100% ցուցանիշին, որտեղ պոստերմինալներն ակտիվացած են»: Tweet Դիտում՝ 1840