Մի քանի արտոնություն՝ Կոնվերս Բանկի Visa քարտով

06.04.2023 | 16:08 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #Visa քարտ #արտոնություն
Կոնվերս Բանկը հայտարարում է արտոնյալ պայմաններով Visa Classic, Visa Gold, Visa Business եւ Visa Platinum վճարային քարտերի տրամադրման արշավ:

Բանկից հայտնել են, որ մինչեւ 01.05.2023թ. բանկից ձեռք բերելով նշված Visa քարտատեսակներից որեւէ մեկը՝ քարտապանը կօգտվի միանգամից մի քանի նոր հնարավորությունից.

  • 50% սպասարկման տարեկան վճարի նվազեցված արժեք՝ քարտի գործողության ամբողջ ժամկետի համար,

  • Հաճախորդի ցանկությամբ, կախված հիմնական քարտի տեսակից, մեկ այլ անձի կտրվի կից Visa Classic, Visa Gold կամ Visa Platinum քարտ՝ առանց տրամադրման վճարի,

  • Պրեմիում դասի քարտատեսակներ ձեռք բերելու դեպքում հաճախորդը կարող է ստանալ նաեւ մեկ հավելյալ քարտ՝ Visa PaySticker կամ Visa MiniFob՝ առանց տրամադրման վճարի:

Բացի արշավի ընձեռած հնարավորություններից.

- Քարտի գործողության ողջ ընթացքում թե հիմնական, թե կից քարտ ստացած հաճախորդները կմասնակցեն բանկի՝ Visa քարտապանների համար պարբերական արշավներին՝ ստանալով գումարի վերադարձ, ինչպես նաեւ արժեքավոր նվերներ,

- Քարտի գործողության ողջ ընթացքում կօգտվեն Visa վճարահաշվարկային համակարգի հետաքրքիր եւ տարաբնույթ առաջարկներից:

Կոնվերս Բանկից ներկայացրել են նաեւ պրեմիում քարտապանների համար եզակի առաջարկ.

«Կոնվերս Բանկի պրեմիում քարտապանները մրցակցային մեծ առավելություն ունեն. վճարելով ընդամենը 100 դրամ մուտքի վճար՝ քարտապանը մինչեւ 14 տարեկան երկու երեխայի հետ կարող է անսահմանափակ օգտվել Զվարթնոց օդանավակայանի Lounge Key-ից»:

Մանրամասները՝ conversebank.am, 010-511-211

Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:
Դիտում՝ 2417
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW