Արցախի երեխաներին աջակցելու համար ՔՈԱՖ-ը մեկնարկում է դրամահավաք

06.04.2023 | 10:26 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արցախ #ՔՈԱՖ #դրամահավաք
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) մեկնարկել է հատուկ դրամահավաք` Արցախում արգելափակման մեջ գտնվող երեխաներին եւ նրանց ընտանիքներին աջակցելու համար։

ՔՈԱՖ-ից հայտնել են, որ հիմնադրամի ստեփանակերտյան թիմը հնարավորինս փորձում է մեղմել վերջին պատերազմի կործանարար ազդեցությունը երեխաների բարվոքության վրա։ ՔՈԱՖ-ի հոգեբանական աջակցության ծրագրերի նպատակն է օգնել երեխաներին հաղթահարել հոգեբանական տրավմաները եւ մարտահրավերները։    

«Իրավիճակի օրեցօր վատթարացումը խիստ անբարենպաստ է ազդում երեխաների վրա՝ նրանց մոտ առաջացնելով սթրես, անքնություն, մղձավանջներ եւ ինքնարտահայտվելու դժվարություններ։ Այդ պատճառով ՔՈԱՖ-ի գարնանային դրամահավաքի նպատակն է հույս արթնացնել արցախցի մանուկների եւ նրանց ընտանիքների համար եւ ապահովել մեր համապարփակ ծառայությունների անխափան մատուցումը։

Նվիրաբերելով ՔՈԱՖ-ին՝ աջակիցները կարող են միանալ մեր շարժմանը եւ երկարաժամկետ ներդրում կատարել արցախյան համայնքների կայունության մեջ»,- ասված է հաղորդագրությունում։

Ցանկացողները կարող են միանալ դրամահավաքին՝ անցնելով հղումով:
Դիտում՝ 1494

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW