2023 թվականին ԱԶԲ-ն Հայաստանում կանխատեսում է մինչեւ 7.0% գնաճ
04.04.2023 | 12:23 Գլխավոր էջ / Նորություններ /


Ներկայացնում ենք Հայաստանի վերաբերյալ ԱԶԲ 2023 եւ 2024թթ․ կանխատեսումները։
Այսպես, զեկույցում նշվում է, որ Հայաստանում տնտեսական աճն ավելի քան կրկնապատկվել է. 2021 թվականի 5.7%-ից 2022 թվականին հասնել է 12.6%-ի՝ հիմնականում պայմանավորված աշխուժացող պահանջարկով եւ աճող ներդրումներով, ինչն արտացոլվել է Ռուսաստանից մարդկանց եւ կապիտալի մեծ ներհոսքով։
ԱԶԲ զեկույցի համաձայն՝ կանխատեսվում է, որ տնտեսական աճը կդանդաղի 2023 թվականին՝ հասնելով 6.5%-ի, իսկ 2024 թվականին 5.5%-ի՝ կախված ներքին եւ արտաքին պահանջարկից։
Ըստ կանխատեսման՝ գնաճը կդանդաղի 2023 թվականին՝ հասնելով մինչեւ 7.0%-ի, ինչը կշարունակվի 2024 թվականին ու կհասնի 6.2%-ի։
«Կրթության հզորացումն էական նշանակություն ունի Հայաստանի ներառական եւ կայուն աճի համար։ Երկրին պետք են այնպիսի կրթական չափորոշիչներ, որոնք կբավարարեն բարձրագույն եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների եւ աշխատանքային շուկայի պահանջները։
Ներդրումները դպրոցների ենթակառուցվածքներում եւ ուսումնառության համար նախատեսվող ֆիզիկական պայմաններում նույնպես կարեւոր են հասանելիությունը եւ որակը բարելավելու համար, ինչի համար պահանջում է կապիտալ ծախսերի ավելացում՝ երկրի ողջ տարածքում երկրաշարժերին դիմացկուն դպրոցներ կառուցելու համար»,- ասված է ԱԶԲ զեկույցում:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: