Մեկնարկել է հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման ծրագրի երկրորդ փուլից օգտվել ցանկացողների դիմումների հավաքագրման փուլը: ՀՀ քաղաքաշինության կոմիտեից հայտնել են, որ Երեւանի Գրիբոյեդովի փողոցի 48 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարան եւ ավտոկայանատեղի գնելու ցանկություն ունեցող հանրային ծառայողները պետք է դիմում-հայտ ներկայացնեն իրենց գերատեսչության աշխատակազմ մինչեւ ապրիլի 11-ը: Իսկ գերատեսչությունները սահմանված կարգով կազմված տեղեկանքներն ու դիմում-հայտերը պետք է քաղաքաշինության կոմիտե ներկայացնեն մինչեւ ապրիլի 14-ը:www.statemultiapartment.am հարթակում ստեղծվել է «Կոմիտաս պարկ» թաղամասի՝ երկրորդ փուլում ընդգրկված բազմաբնակարան շենքային համալիրի ինտերակտիվ քարտեզը՝ յուրաքանչյուր բնակարանի վերաբերյալ տվյալներով:Հարցերի դեպքում բնակարան գնելու իրավունք ունեցող աշխատակիցները կարող են զանգահարել Քաղաքաշինության կոմիտեի քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության բնակարանային ծրագրերի բաժին՝ 011 621 776 եւ 011 621 714 հեռախոսահամարներով:Դիմում-հայտի ձեւը, ինչպես նաեւ տեղեկանքների ձեւերն ու վերջնաժամկետները սահմանող հրամանը տեղադրված են կոմիտեի պաշտոնական կայքի «Ծրագրեր» բաժնում: Tweet Դիտում՝ 3235