Հիփոթեքային վարկավորման նոր շահավետ առաջարկ Հայբիզնեսբանկից
03.04.2023 | 11:16 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Հայբիզնեսբանկ

«Հրաչ եւ Ռուբեն» ՍՊԸ հետ կառուցապատման ծրագրի շրջանակում բանկն իր հաճախորդներին հնարավորություն է ընձեռում բնակարան ձեռք բերել Երեւանի էկոլոգիապես մաքուր համայնքներից մեկում՝ Ավան վարչական շրջանում:
Ինչպես հայտնել են բանկից, Աճառյան փողոց 3/1 հասցեում գտնվող, երկու մասնաշենքից բաղկացած մինչեւ 18 հարկանի բազմաֆունկցիոնալ համալիրն ունենալու է ընդհանուր 2700 ք.մ. մակերեսով ամբողջությամբ կանաչապատված եւ բարեկարգված գոտիներ, հագեցված է լինելու հասարակական ու գրասենյակային տարածքներով, ստորգետնյա կայանատեղիներով, ունենալու է նաեւ վերգետնյա անվճար կայանատեղի, խաղահրապարակներ, ինչպես նաեւ ապահովվելու են ենթակառուցվածքային բոլոր հարմարավետությունները: Շենքերը լինելու են գազաֆիկացված՝ անհատական ջեռուցման համակարգերի հնարավորությամբ:
Հայբիզնեսբանկն առաջարկում է օգտվել հիփոթեքային վարկավորման հնարավորությունից եւ գնել նոր բնակարան` վճարելով կանխավճար ձեռք բերվող անշարժ գույքի 10%-ի չափով:
Վարկի տարեկան անվանական հաստատուն ճշգրտվող տոկոսադրույքը 13.9% է, իսկ փաստացի տոկոսադրույքը՝ 14.9% – 15.5%:
Հիփոթեքային վարկը կարող է ձեւակերպվել 5-150 մլն դրամի չափով, 1.5-20 տարի մարման ժամկետով:
Բնակելի համալիրի կառուցման ավարտը նախատեսված է 2025թ. դեկտեմբերին:
Անշարժ գույքի ընտրությունից եւ վարկի ձեւակերպման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո Հայբիզնեսբանկում վարկի տրամադրման որոշումը կկայացվի 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ավան վարչական շրջանում՝ Աճառյան փողոց 3/1 հասցեում, նորակառույց բնակելի թաղամասի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի ստանալ` զանգահարելով կառուցապատող ընկերություն` «Հրաչ եւ Ռուբեն» ՍՊԸ +374 95 84 33 33:
Կառուցապատող «Հրաչ եւ Ռուբեն» ՍՊԸ-ի կողմից գույքի ձեռքբերման հիփոթեքային վարկավորման ընդհանուր պայմաններին կարող եք ծանոթանալ` այցելելով Հայբիզնեսբանկի ցանկացած մասնաճյուղ կամ պաշտոնական կայք:
Հայբիզնեսբանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:
Վերջին լուրեր
01.04.2025 | 14:38 Նորություններ
Վճարեք Evoca Mastercard-ով եւ մասնակցեք մեքենայի խաղարկությանը
01.04.2025 | 12:48 Արժեթղթերի շուկա
01.04.2025 | 09:59 Նորություններ
31.03.2025 | 14:59 Հոդվածներ
Հանքարդյունաբերության ոլորտը սկսել է «խոսել». քննարկում ԵՊՀ-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: