Fitch-ը Ադրբեջանի բանկային հատվածի ցուցանիշների բարելավում է արձանագրել

03.04.2023 | 10:47 Գլխավոր էջ / Նորություններ /
#Fitch #Ադրբեջան
Fitch Ratings գործակալությունը հաստատել է Ադրբեջանի երկարաժամկետ վարկանիշը BB+ մակարդակում։

Վարկանիշի կանխատեսումը հաստատվել է «դրական»։

Fitch-ի գնահատականով, վարկանիշը պահպանվում է Ադրբեջանի ուժեղ արտաքին հաշվեկշռի, պետական պարտքի ցածր մակարդակի եւ ինքնիշխան բարեկեցության հիմնադրամի խոշոր ակտիվների հաշվին պահմանվող բարձր ֆինանսական ճկունության շնորհիվ:

Միեւնույն ժամանակ գործակալությունը նշում է երկրի տնտեսության բարձր կախվածության պահպանումը նավթագազային հատվածից, բանկային համակարգի դոլարիզացիայի բարձր մակարդակը, տնտեսական քաղաքականության անբավարար կանխատեսելիության մակարդակը եւ Հայաստանի հետ հակամարտության ռիսկերը։

Fitch-ն արձանագրել է Ադրբեջանում բանկային հատվածի ցուցանիշների կայուն բարելավում։

Մասնավորապես, չսպասարկվող վարկերը 2022 թվականի վերջի դրությամբ կազմում էին 2,9% (2021 թվականի վերջին՝ 6,1%), ավանդների եւ դեպոզիտների դոլարիզացիան 2022 թվականին նվազել էր մինչեւ 48%։
Դիտում՝ 4646

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW