Ինչպես Սամվել Կարապետյանը գնեց աշխարհում «ամենաթանկ ծխախոտը»
01.04.2023 | 09:43 Գլխավոր էջ / Նորություններ /


Պատմելով 2010 թվականին Լոնդոնի Dorchester հյուրանոցում «Երեւան իմ սեր» բարեգործական հիմնադրամի կազմակերպած միջոցառման մասին, Սամվել Ֆարմանյանը գրում է.
«Դորչեստերյան այդ մթնոլորտում ինձ առանձնապես տպավորելու էր ռուսաստանաբնակ մեր հայրենակից Սամվել Կարապետյանը: Թեեւ այդ տարիներին արդեն համարվում էր աշխարհում ամենամեծ կարողություն ունեցող հայը, սակայն շրջում էր առանց թիկնապահի եւ անձամբ վճարում իր կեցության ու պատվերների համար:
Ստացվեց այնպես, որ ներկաներից մեկի, որը Կարապետյանի ընկերն էր, ծխախոտը վերջացավ: Այդ տարիներին Լոնդոնում մեր դեսպան լուսահոգի Կարինե Ղազինյանն ասաց, որ հյուրանոցից դուրս գալու անհրաժեշտություն չկա. իր վարորդին կխնդրի մի քանի տուփ ծխախոտ բերել: Րոպեներ անց, երբ դեսպանը վեր կացավ՝ դուրս գնալու եւ վարորդից ծխախոտը վերցնելու, Կարապետյանը նրան խնդրեց նստել ու ճշտելով մեքենայի մոդելն ու համարները՝ ինքը դուրս եկավ: Հետագայում իմանալու էինք, որ տեսնելով մեր դեսպանին սպասարկող հնամաշ մեքենան՝ Կարապետյանը տեղում հանձնարարել էր գնել ներկայացուցչական դասի նոր մեքենա ու տրամադրել դեսպանությանը՝ այդ մասին գերադասելով ոչինչ չասել որեւէ մեկին: Հետագայում կատակելու էինք, թե Կարապետյան գնեց աշխարհում ամենաթանկ ծխախոտը՝ մեկ տուփի համար վճարելով առնվազն 50 հազար ֆունտ»:
Վերջին լուրեր
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
28.04.2025 | 16:56 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: