Fed-ի հետաքննությունը եւ Բայդենի հայտարարությունը
29.03.2023 | 14:07 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ 360tv.ru

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր հայտնել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով գերատեսչության ներկայացուցչի տվյալները։
Նրա խոսքով՝ հետաքննությունը, որը վարում է Fed-ի գլխավոր տեսուչը, սկսվել է մարտի 14-ին եւ կտեւի վեց ամիս: Ստուգման արդյունքում նախատեսվում է գնահատել՝ ինչպես է SVB-ի եւ այլ բանկերի գործունեությունը վերահսկվում երկրի կենտրոնական բանկի գործառույթներն իրականացնող Fed-ի Կառավարիչների խորհրդի եւ նույն գերատեսչության փորձագետների կողմից։
Ինչպես պարզաբանում է գործակալությունը, գերատեսչության գործունեության նկատմամբ վերահսկողական գործառույթներն իրականացնում է Դաշնային պահուստային համակարգի գլխավոր տեսուչը, նրան նշանակում է Fed-ի նախագահը։ 2011 թվականից այս պաշտոնը զբաղեցնում է Մարկ Բիալեկը։
Ավելի վաղ վերահսկողության գծով Fed-ի փոխնախագահ Մայքլ Բարն ասել էր, որ SVB-ի ղեկավարությունը գիտեր, որ բանկը մեծապես ենթարկված է ցնցումների, սակայն անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկել։ Նա նաեւ նշել է, որ ԱՄՆ ֆինանսական կարգավորիչները որոշել են վերանայել իրենց քաղաքականությունը բանկերի նկատմամբ։ «Դա չանելն անպատասխանատու կլիներ»,- ընդգծել է նա՝ նշելով իրացվելիության կանոնների ճշգրտման անհրաժեշտությունը։
***
ԱՄՆ-ում բանկային ճգնաժամը դեռ չի ավարտվել, սակայն ամերիկյան իշխանություններին հաջողվել է իրավիճակը վերահսկողության տակ վերցնել, նախօրեին լրագրողներին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
«Նախ, ես կարծում եմ, որ այժմ ամեն ինչ բավականին վերահսկելի է։ Սա դեռ պետք է պարզել, բայց մենք փորձում ենք հասկանալ՝ արդյոք անհրաժեշտ է հետագա օրենսդրական գործունեություն»,- Բայդենի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով Reuters-ը:
Բայդենը հավաստիացրել է, որ իրավիճակը կայունացնելու համար ԱՄՆ իշխանություններն «արել են այն, ինչ անհրաժեշտ էր»։ «Վստահ եմ, որ իրավիճակն ավելի հանգիստ է դառնում:
Շուկաները, կարծես թե, արձագանքում են»,- հավելել է նա: «Ես վստահ չեմ՝ արդյոք կպահանջվի օրենքների փոփոխություն: Բայց մենք դիտարկում ենք այս հնարավորությունը»,- ասել է ԱՄՆ առաջնորդը։
Բայդենի կարծիքով՝ բանկային հատվածում դժվարությունները «դեռ չեն ավարտվել»։ «Մենք շատ ուշադիր հետեւում ենք»,- հավելել է նա։
Վերջին լուրեր
14.04.2025 | 13:54 Ֆինտեխ
14.04.2025 | 11:51 Նորություններ
14.04.2025 | 11:26 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: