JPMorgan-ի ղեկավարը կհեռացվի պաշտոնից

29.03.2023 | 11:34 Գլխավոր էջ / Նորություններ /
#JPMorgan Chase & Co # Ջեյմի Դայմոն #Ջեֆրի Էփշտեյն
JPMorgan Chase & Co խոշորագույն ֆինանսական կոնգլոմերատներից մեկի ղեկավար Ջեյմի Դայմոնը (Jamie Dimon) կհեռացվի պաշտոնից այն պատճառով, որ բանկը կապ է ունեցել ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի հետ, ով 2019 թվականին ձերբակալվել էր մարդկանց թրաֆիքինգի մեղադրանքով։

RBC-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում են Reuters-ը, Bloomberg-ը եւ Financial Times-ը՝ վկայակոչելով աղբյուրները:

Bloomberg-ը նշում է, որ բանկի ղեկավարին փոխելու որոշումը կայացվել է Էփշտեյնի ենթադրյալ զոհերի մի քանի հայցերից հետո։ Նրանք պնդում էին, որ JPMorgan-ը կատարել է Էփշտեյնի ֆինանսական գործարքները հինգ տարվա ընթացքում այն բանից հետո, երբ նա իրեն մեղավոր էր ճանաչել անչափահասին մարմնավաճառությամբ զբաղվելու համար դրդելու մեջ:

Հայցերում պնդվում է, որ բանկը շահ է ունեցել մարդկանց թրաֆիքինգից եւ արհամարհել իր հաճախորդի վարքագծի վերաբերյալ մի քանի ներքին նախազգուշացումներ:

Financial Times-ը, վկայակոչելով JPMorgan-ում աղբյուրի տվյալները, գրում է, որ ներքին ստուգման ընթացքում ոչ մի գրառում չի հայտնաբերել այն մասին, որ Դայմոնն ուղղակիորեն շփվել է Էփշտեյնի հետ կամ մասնակցել նրան՝ որպես հաճախորդ պահելու վերաբերյալ որեւէ քննարկման: Նախատեսվում է, որ Դայմոնը որպես վկա ցուցմունք կտա մայիսին, նշում է թերթը։

Էփշտեյնը ձերբակալվել էր ԱՄՆ-ում 2019 թվականի ամռանը եւ մեղադրվել աղջիկների, այդ թվում՝ 14-ամյա երեխաների թրաֆիքինգի եւ նրանց մարմնավաճառության դրդելու մեջ։ Նույն թվականի օգոստոսին խցում հայտնաբերվել էր ֆինանսիստի դին։ Ավելի ուշ դատաբժշկական փորձաքննությունը հաստատել էր, որ մահվան պատճառը եղել է ինքնասպանությունը։

2020 թվականի հունիսին մեկնարկել էր փոխհատուցումների ծրագիրը, տուժածներից դիմումներն ընդունվել են մինչեւ 2021 թվականի մարտը։ Օգոստոսին հայտնի դարձավ, որ Էփշտեյնի զոհերի փոխհատուցման հիմնադրամն ավարտել է աշխատանքը․ որոշվել էր դիմողներին վճարել $125 միլիոն։ Վճարումները հասցեագրվել էին 150 դիմողների, սակայն դրանց հետ համաձայն է եղել միայն 92%-ը։

Անցած տարվա նոյեմբերին The Wall Street Journal-ը գրել էր, որ մի քանի կանայք, ովքեր Էփշտեյնին մեղադրել էին սեռական թրաֆիքինգի մեջ, հայց են ներկայացրել Deutsche Bank-ի եւ JPMorgan-ի դեմ։ Հայցվորները պահանջել են, որպեսզի ընդդեմ բանկերի իրենց հայցին տրվի կոլեկտիվ կարգավիճակ եւ փոխհատուցումներ վճարվեն։
Դիտում՝ 7617
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW