ԱրարատԲանկը տարվա արդյունքներն ամփոփում է գործընկերոջ պարտավորեցնող գնահատականով։ Visa միջազգային վճարահաշվարկային համակարգի տարեվերջյան միջոցառման շրջանակում կայացած մրցանակաբաշխությանն ԱրարատԲանկն արժանացել է «Վստահելի գործընկերություն» 2025 մրցանակին։ Մրցանակն ԱրարատԲանկին շնորհվել է վստահելի գործընկերության եւ կայուն, հուսալի ծառայությունների մատուցման համար։ Բանկից հայտնել են, որ Visa միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ ԱրարատԲանկի երկարամյա համագործակցության արդյունքում իրականացվել են բազմաթիվ հաջողված ծրագրեր ու նախագծեր՝ հաճախորդամետ լուծումներով եւ նորարար մոտեցումներով։ «Գործընկերների կողմից հերթական բարձր գնահատականն ամրապնդում է ԱրարատԲանկի՝ վստահելի եւ կայուն գործընկերոջ համբավը թե՛ իրավաբանական, թե՛ ֆիզիկական անձանց շրջանում։ Այն պարտավորեցնում է շարունակաբար ներդնել թվային նոր լուծումներ, պրոդուկտներ ու ծառայություններ՝ ապահովելով հուսալի եւ անվտանգ միջավայր»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: Tweet Դիտում՝ 650