Հունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերի կնքումը եւ դադարումը կիրականացվի թվային համակարգով

25.12.2025 | 16:02 Գլխավոր էջ / Նորություններ /
#Աշխատանքային պայմանագիր
2026 թ. հունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերի կնքումը, դադարումը եւ փոփոխումը կիրականացվի բացառապես թվային համակարգով։

Կառավարության այսօրվա նիստում սահմանվել է մինչեւ 2026 թվականի հունվարի 1-ը կնքված եւ շարունակվող աշխատանքային պայմանագրերի, ինչպես նաեւ մինչեւ 2025 թվականի հուլիսի 1-ն ընդունված եւ գործող աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերի թվային համակարգ մուտքագրելու կարգը:

Համակարգն ինքնաշխատ ստուգում կիրականացնի աշխատողի գրանցման հայտում առկա տեղեկատվության եւ մուտքագրվող աշխատանքային պայմանագրի տվյալների համադրմամբ։ Անհամապատասխանությունների առկայության դեպքում գործատուն կիրականացնի համապատասխանեցում:

Գործող աշխատանքային պայմանագրերը թվային ստորագրությամբ համակարգ կմուտքագրվեն 1 տարվա ընթացքում։
Դիտում՝ 4149

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW