Գեներատիվ արհեստական բանականության (GAI, ԱԲ) զարգացումը կարող է հանգեցնել զարգացած տնտեսություններում աշխատատեղերի 25%-ի ամբողջական ավտոմատացմանը, կանխատեսում է Goldman Sachs-ը։Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Financial Times (FT) թերթը՝ վկայակոչելով ներդրումային բանկի ուսումնասիրությունը։Գեներատիվ ԱԲ-ն արհեստական բանականության տեսակ է, որն օգտագործում է մեքենայական ուսուցման մոդելներ՝ օրիգինալ բովանդակություն ստեղծելու համար: Այս սկզբունքով են աշխատում ChatGPT չատ-բոտը, որը կարող է գեներացնել տեքստ՝ հիմնված օգտատիրոջ հարցումների վրա, կամ DALL-E նեյրոցանցը, որը ստեղծում է իրատեսական պատկերներ։Այս տեխնոլոգիաների հետագա զարգացումը, ըստ Goldman Sachs-ի կանխատեսումների, կարող է առաջացնել արտադրողականության բում, որը կհանգեցնի համաշխարհային ՀՆԱ-ի տարեկան 7%-ով աճի 10 տարվա ընթացքում: Սակայն դա նաեւ կարող է բերել «զգալի ցնցումների» աշխատաշուկայում, ասված է հետազոտության մեջ:Բանկի վերլուծաբաններն ակնկալում են, որ արհեստական բանականությունը կկարողանա ամբողջովին ավտոմատացնել 300 միլիոն աշխատատեղ (կամ մեկ հինգերորդը) ԱՄՆ-ում եւ Եվրոպայում: Նրանք զգուշացրել են, որ աշխատանքը կորցնելու ամենամեծ վտանգի տակ կլինեն իրավաբաններն ու վարչական անձնակազմը: ԱՄՆ-ում արհեստական բանականության ոլորտում առաջընթացը ոչ մի կերպ չի անդրադառնա ֆիզիկական աշխատանքով զբաղվող միայն 30%-ի վրա, 63%-ը կկարողանա ավտոմատացնել աշխատանքային խնդիրների մի մասը, իսկ 7%-ը կհայտնվի աշխատանքից ազատվելու վտանգի տակ, ասված է հետազոտության մեջ։ 23.03.2023 | 13:14 Գեյթսը «հեղափոխական» է որակում ԱԲ-ն, բայց եւ նշում դրանից բխող ռիսկերը Ակնկալվում է, որ արհեստական բանականությունը շուտով կկարողանա կատարել այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են փոքր բիզնեսի համար հարկային հայտարարագրերի լրացումը, բարդ ապահովագրական դեպքի գնահատումը կամ հանցագործության վայրի զննության արդյունքների փաստաթղթավորումը: Այնուամենայնիվ, վերլուծաբանները չեն կարծում, որ գեներատիվ արհեստական բանականությունը կօգտագործվի ավելի նրբանկատ գործերի համար, օրինակ՝ դատարանի վճռի կայացում, վերակենդանացման բաժանմունքում գտնվող հիվանդի կարգավիճակի ստուգում կամ միջազգային հարկային օրենսդրության ուսումնասիրություն։Գեներատիվ արհեստական բանականության կիրառման աճին զուգընթաց զգալիորեն կավելանա նաեւ այս տեխնոլոգիաներում ներդրումների ծավալը, ակնկալում են Goldman Sachs-ի փորձագետները։ Նրանց կանխատեսմամբ, եթե արհեստական բանականության ոլորտում կորպորատիվ ներդրումները շարունակեն աճել նույն տեմպերով, ինչ ծրագրային ապահովման մեջ ներդրումները 1990-ականներին, ապա մինչեւ 2030 թվականը միայն ԱՄՆ-ում ներդրումները կարող են մոտենալ երկրի ՀՆԱ-ի 1%-ին: Tweet Դիտում՝ 4910