Հունվար-փետրվարին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 10.9%-ով
28.03.2023 | 11:24 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ArmTravel

Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2023թ. հունվար-փետրվարին, նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ, արդյունաբերական արտադրանքի ծավալն ավելացել է 1%-ով, իսկ շինարարության ծավալը՝ 13.2%-ով։
Առեւտրի շրջանառությունը հաշվետու ամիսների տվյալներով ավելացել է 18%-ով, իսկ ծառայությունների ծավալն առանց առեւտրի՝ 23.5%-ով:
Էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 0.2%-ով:
Սպառողական գների եւ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսները հաշվետու ժամանակահատվածում աճել են համապատասխանաբար 8.1% եւ 0.8%-ով:
Արտաքին առեւտրաշրջանառության ծավալը հաշվետու ժամանակահատվածում ավելացել է 77.7%-ով: Ընդ որում, արտահանման ծավալն ավելացել է 96.4%-ով, իսկ ներմուծման ծավալը՝ 67.4%-ով:
Աննա Այվազյան
Վերջին լուրեր
09.04.2025 | 10:27 Նորություններ
IDBank. Եվս մեկ անվճար մուտք՝ օդանավակայանների բիզնես-սրահներ
08.04.2025 | 16:42 Նորություններ
Մոսկվայում բնակվող միլիոնատերերի թիվը 10 տարում նվազել է 25%-ով
08.04.2025 | 10:11 Նորություններ
Համագործակցության հուշագիր է ստորագրվել HUMO-ի եւ Arca-ի միջեւ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: