ՀԲ-ն զգուշացրել է գլոբալ տնտեսությունում «կորսված տասնամյակի» վտանգի մասին

28.03.2023 | 10:33 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀԲ #զեկույց #Այհան Կոսե
Համաշխարհային տնտեսության միջին պոտենցիալ աճը կարող է իջնել մինչեւ 30 տարվա նվազագույնը՝ տարեկան 2,2%`ընդհուպ մինչեւ 2030 թվականը, զգուշացրել է Համաշխարհային բանկը (ՀԲ) «Աճի երկարաժամկետ հեռանկարների անկում. միտումներ, ակնկալիքներ եւ քաղաքականություն» զեկույցում, հաղորդում է Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսը։

Այդ պատճառով մինչեւ 2030 թվականը տասնամյակը կարող է դառնալ «կորսված», ընդգծվում է զեկույցում։ ՀԲ-ն պարզաբանում է, որ 2011-2021 թվականներին համաշխարհային տնտեսությունն աճել է տարեկան միջինում 2,6%-ով, իսկ դարի առաջին տասնամյակում՝ գրեթե 3,5%-ով, ինչը մեկ երրորդով ավելի է, քան կանխատեսվող ցուցանիշները։ Սրանից կարելի է խուսափել միայն «հավակնոտ նախաձեռնությունների» հաշվին, որոնք կխթանեն զբաղվածությունը, կբարձրացնեն արտադրողականությունը եւ կարագացնեն ներդրումները»:

Միաժամանակ, համաշխարհային տնտեսական աճի դանդաղումը կարող է զգալիորեն ազդել այն հանգամանքի վրա, թե ինչպես է աշխարհը հաղթահարում գլոբալ մարտահրավերները, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը, աղքատությունը եւ եկամուտների անհավասար բաշխումը, ասված է զեկույցում:

Համաշխարհային բանկը նշել է, որ նման դինամիկան պայմանավորված է վերջին մի քանի տարիներին տեղի ունեցած ճգնաժամային իրադարձություններով, ինչպիսիք են կորոնավիրուսային համավարակը եւ Ուկրաինայում ՌԴ ռազմական հատուկ գործողությունը։

ՀԲ-ն գտնում է, որ կանխատեսվող ցուցանիշները կարող են բարձրացնել երկրների համակարգված ջանքերը տնտեսության կայուն հատվածներում ներդրումներն ավելացնելու, առեւտրի ծախսերը նվազեցնելու եւ ծառայությունների ոլորտի աճը խթանելու ուղղությամբ: Այս միջոցները կարող են խթանել համաշխարհային ՀՆԱ-ի պոտենցիալ աճը 0,7 տոկոսային կետով՝ մինչեւ 2,9%, նշված է զեկույցում։

Համաշխարհային բանկը նաեւ հետեւում է բանկային հատվածի զարգացումներին, որոնք տեղի են ունենում տոկոսադրույքների աճի եւ ֆինանսական պայմանների խստացման հետ մեկտեղ՝ ավելացնելով զարգացող երկրների համար փոխառությունների արժեքը, ասել է ՀԲ կանխատեսումների խմբի տնօրեն Այհան Կոսեն (Ayhan Kose), որի խոսքերը մեջբերված են հաղորդագրության մեջ:

Նա նշել է, որ մինչեւ 2030 թվականը կանխատեսումը կարող է դառնալ ավելի մռայլ, իսկ համաշխարհային տնտեսության աճի տեմպերի նվազումը նկատելիորեն ավելի կտրուկ լինել, «եթե բռնկվի եւս մեկ համաշխարհային ֆինանսական ճգնաժամ, հատկապես, եթե այդ ճգնաժամն ուղեկցվի գլոբալ ռեցեսիայով»։
Դիտում՝ 4159
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW