ՀՆԱ-ի եռամսյակային ցուցանիշների սեզոնային ճշգրտված տվյալները մշակվել են նոր մեթոդով
27.03.2023 | 20:53 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Կառավարության մամուլի ծառայություն

Կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ վարչապետին զեկուցվել է 2022թ. վիճակագրական ծրագրի կատարման մասին, որն իրականացվել է ամբողջությամբ՝ նախատեսված 472 միջոցառումը կատարվել է սահմանված ժամկետում:
Նշվել է, որ նախաձեռնվել են բարեփոխումներ վիճակագրական կարողությունների ամրապնդման ուղղությամբ: Մասնավորապես, միջազգային գործընկեր կառույցների օժանդակությամբ կազմվել են ռեսուրսներ-օգտագործում աղյուսակները, նոր մեթոդի կիրառմամբ մշակվել եւ հրապարակվել են ՀՆԱ-ի եռամսյակային ցուցանիշների սեզոնային ճշգրտված տվյալները:
Միջազգային վիճակագրական համագործակցության շրջանակում ծրագրեր են իրականացվել Եվրոպական միության, Համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հետ:
Վարչապետը կարեւորել է ոլորտի բարեփոխումները՝ միջազգային չափանիշներին համապատասխան ազգային վիճակագրական համակարգի զարգացման տեսանկյունից, ինչպես նաեւ նշել է թվային գործիքակազմի լայն կիրառման կարեւորությունը:
Վերջին լուրեր
01.04.2025 | 14:38 Նորություններ
Վճարեք Evoca Mastercard-ով եւ մասնակցեք մեքենայի խաղարկությանը
01.04.2025 | 12:48 Արժեթղթերի շուկա
01.04.2025 | 09:59 Նորություններ
31.03.2025 | 14:59 Հոդվածներ
Հանքարդյունաբերության ոլորտը սկսել է «խոսել». քննարկում ԵՊՀ-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: