Հայբիզնեսբանկը հայտարարում է ակցիա Apple Pay-ով վճարումների համար

24.03.2023 | 13:32 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայբիզնեսբանկ #Apple Pay #վճարումներ
Հայբիզնեսբանկի քարտապաններն այսուհետ կարող են կցել իրենց քարտերը Apple Pay-ին ABB Mobile կամ Apple Wallet հավելվածներում եւ կատարել անհպում վճարումներ հեռախոսների, ժամացույցների եւ Apple ապրանքանիշի այլ սարքերի միջոցով:

Բանկի VISA եւ Mastercard քարտապանների համար անցկացվում է ակցիա, որի ընթացքում Հայաստանում եւ արտերկրում, այդ թվում՝ ինտերնետ միջավայրում, Apple Pay-ով առավելագույն ծավալով անկանխիկ գործարքներ կատարած 3 քարտապան կստանա արժեքավոր նվերներ՝

1-ին տեղ՝ iPhone 14 Pro Max բջջային հեռախոս
2-րդ տեղ՝ iPad Pro 12.9 պլանշետ
3-րդ տեղ՝ Apple Watch Ultra ժամացույց։

Ինչպես հայտնել են բանկից, ակցիան գործում է մարտի 21-ից մինչեւ ապրիլի 21-ը:

Հայբիզնեսբանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:
Դիտում՝ 22292
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW